Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին. 2018թ. հունվար-հունիս. ՀՔԱՎ

Լուրեր

14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Ոստիկանության կողմից 2018 թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման դեպքերի՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները:

Տեղեկանքում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները ներկայացված են նախորդ երեք տարիների համեմատությամբ: Ըստ այդմ՝ կարծես թե, դասեր են քաղում ու իրենց գործում հմտանում ինչպես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, այնպես էլ ցուցարարներն ու ոստիկանության ծառայողները:

Լրատվամիջոցներն ավելի պատրաստված են, նյութերն ավելի ընդգրկուն, ցուցարարները` ավելի իրազեկ իրենց իրավունքներին, ոստիկաններն էլ, իրենց հերթին, ավելի հաճախ ու բացահայտ դիմում են քաղաքացիական հագուստով անձանց «ծառայությանը»` ինչպես կարելի է եզրահանգել ցույցերից հետո քրեական գործերի բովանդակություններից և ներգրավվող անձանցից, ըստ երևույթին՝ որպեսզի խուսափեն հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Սակայն պետք է փաստել, որ զուգահեռաբար աճել է նաև լրագրողների աշխատանքի վտանգավորության աստիճանը. միայն 2018 թվականի ապրիլի 16-22-ը՝ 7 օրվա ընթացքում, արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու 17 դեպք, որոնց ժամանակ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել 13 լրագրող:

Մշտադիտարկումը ցույց է տալիս նաև, որ մարզերում հանրային միջոցառումները պատշաճ ձևով չեն լուսաբանվում, հավանաբար՝ մարզերում ԶԼՄ-ների սահմանափակ ներկայացվածությամբ և ռեսուրսների անբավարարությամբ պայմանավորված: Այս տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ տեսախցիկով լրագրողը կարող է նվազագույնն արձանագրել և վավերագրել խախտումը, իսկ առավելագույնը` կանխարգելիչ դեր ունենալ ոստիկանության ապօրինի գործողությունների համատեքստում:

Ուսումնասիրությունը համեմատություն է անցկացնում նաև 2015-2018 թվականների մայիս-հունիս ամիսներին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի միջև՝ հաշվի առնելով 2018 թ. մայիսի 8-ից Հայաստանում նոր կառավարության հանգամանքը:

Ըստ այդմ՝ 2018 -ի մայիս-հունիս ժամանակահատվածում արձանագրվել է 6 դեպք, մինչդեռ 2017-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 29, 2016-ին՝ 31, 2015-ին՝ 7:

2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր 166 դեպք: Հատկանշական է, որ եթե 2018 թ.-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 29 դեպք, ապա ապրիլ ամսին աձանագրվել է 119 դեպք (116-ը` հանրային միջոցառումների ժամանակ):

Մայիս ամսին արձանագրվել է 5 անհատական բնույթի դեպք և ոչ մի դեպք հանրային միջոցառումների ժամանակ, և հունիս ամսին արձանագրվել է մեկ դեպք հանրային միջոցառումների ժամանակ, երբ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և ԱԱԾ-ի մոտ փողոցի երթևեկելի հատվածում ցույց անող Մանվել Գրիգորյանի աջակիցների միջև:

Ճիշտ է, կիսամյակային կտրվածքով դեպքերի քանակն ավելի քիչ է նախորդ տարիների համեմատ, սակայն 166 դեպքերից 119-ն արձանագրվել է շատ կարճ ժամանակահատվածում` ապրիլի 11-25-ը, իսկ բերման ենթարկվածների թիվը կազմել է 1200 անձից ավելի, ինչն աննախադեպ է: Համեմատության համար նշենք, որ մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը բերման ենթարկվածների թվով առաջատարը 2016 թվական էր, երբ հուլիսի 17-ին` Սասնա Ծռեռ խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրը մեկնարկած ցույցերի ժամանակ` մինչև հուլիսի 30-ը, ԶԼՄ-ներով արձանագրվել էր ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 84 դեպք, իսկ բերման էր ենթարկվել մոտ 700 անձ: