Կիբերհարձակման հետևանքով Իրանի ամբողջ տարածքում բենզալցակայանների աշխատանքը խափանվել է

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Իրանի բենզալցակայանների մեծ մասում սպասարկումն ընդհատվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Shana News գործակալությունը, որը կապված է Իրանի նավթային նախարարության հետ։

«Երկրի որոշ լցակայաններում տեխնիկական խնդիրներ են առաջացել թշնամիների նենգ ծրագրերի պատճառով, որոնք ձգտում են ազդել Իրանի ժողովրդի բարօրության վրա»,- գրում է գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի վերամշակման և բաշխման ազգային ընկերության (NIORDC) հայտարարությունը:

Դրանում նշվում է, որ փորձագետները և հատուկ աշխատանքային խմբերը ջանքեր են գործադրում խնդրի լուծման համար։ Ընկերությունը խոստանում է, որ բոլոր գազալցակայանները, որոնց աշխատանքը խափանվել է, մի քանի ժամից կվերադառնան բնականոն աշխատանքի։

Ըստ NIORDC-ի՝ երկրի լցակայաններում վառելիքը «կմատակարարվի օֆլայն՝ մինչև հետագա ծանուցումը»:

NIORDC-ի ղեկավար Ջալիլ Սալարին տեղական լրատվամիջոցներին ասել է, որ սպասարկման ընդհատումներ տեղի են ունեցել իրանական լցակայանների 60 տոկոսի մոտ, որոնք առաջացել են վաճառքի կետերի և առցանց վճարման համակարգերի խափանումների պատճառով: