Ինչ նվերներ չեն կարող ընդունել դատավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության օգոստոսի 2-ի նիստում  գործադիրն ընդունեց որոշում, որով սահմանվում է նոր կարգ՝ դատավորի կողմից չթույլատրելի նվեր ստանալու հարցում։

Հարցի զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին վարչապետը խնդրեց պարզաբանել, թե օրինակ, ինչ նվերներ չեն կարող ընդունել դատավորները և ինչու է նման որոշում առանձին ընդունվում դատավորի  և հանրային ծառայողի համար։

Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ առանձին-առանձին որոշումների կայացումը բխում է օրենքից։  Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նվերներ չեն կարող ընդունել դատավորները՝ նախարարը պատասխանեց․ «Թույլատրելի նվեր համարվում է այն նվերը, որը կարող էր տրամադրվել, եթե անձը դատավոր չէ, իսկ դատավորի պարագայում նվերի արժեքն, օրինակ, 100 հազար դրամը չի կարող գերազանցել։ Չի կարող տարվա կտրվածքով դատավորին հատկացվող նվերի չափը հասնել 400 հազար դրամի»։

Վարչապետը նշեց, որ հանրությունը պետք է տեղյակ լինի նման օրենսդրական նախաձեռնությունների մասին, որի ուղղությամբ պետք է նաև այլ քայլեր իրականացվեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։