Թուրքիան և Հունգարիան 17 համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիա կատարած այցի շրջանակում մասնակցել է է թուրք-հունգարական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստին։ Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ անցկացված Խորհրդի նիստից հետո երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության մասին 17 համաձայնագիր։

Մասնավորապես, Էրդողանն ու Օրբանը ստորագրել են Համատեղ քաղաքական հռչակագիր Թուրքիայի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման մասին։

Բացի այդ, կնքվել են մի շարք հուշագրեր, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների ոլորտում համագործակցության մասին, պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների, մշակումների և նորարարությունների ոլորտում համագործակցության մասին, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, տեսաձայնային քաղաքականության և կառավարական հաղորդակցությունների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։

«Օրբանի հետ ստորագրած համատեղ քաղաքական հռչակագրի շնորհիվ մենք մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակից բարձրացրել ենք ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նաև նշել է, որ Օրբանի հետ բանակցությունների ժամանակ քննարկել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Ուկրաինայում և Գազայի հատվածում զարգացումները։

Էմմա Չոբանյան