ԱՄՆ-ն առաքելություն կսկսի՝ Կարմիր ծովում նավարկությունների ազատությունն ապահովելու համար

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

ԱՄՆ-ն առաքելություն կսկսի՝ ապահովելու Կարմիր ծովում նավարկությունների ազատությունը Եմենում Իրանի հետ կապված հութի զինյալների հարձակումների ֆոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Prosperity Guardian գործողությանը, ԱՄՆ-ից զատ, մասնակցելու են նաև Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, Նորվեգիան, Սեյշելները և Ֆրանսիան։

Օսթինը հայտարարել է, որ իրավիճակի սրումը «սպառնում է ազատ առևտրին, վտանգի տակ է դնում անմեղ ծովագնացներին և խախտում միջազգային իրավունքը»։ Կարմիր ծովը հանդիսանում է կարևոր ծովային ճանապարհ և խոշոր առևտրային միջանցք, որն ապահովում է միջազգային առևտուրը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Եմենում հութի զինյալների հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կոչ է արել համագործակցել բոլոր գործընկերներին՝ ծովային անվտանգության պահպանման համար։

Միայն դեկտեմբերի 18-ին երկու առևտրային նավ՝ Swan Atlantic-ը և M/V Clara-ն հութիների կողմից հարձակման են ենթարկվել Կարմիր ծովի հարավում։ Ամեն տարի հազարավոր նավեր են անցնում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։

Եմենում Իրանի հետ կապված հութի զինյալները բազմիցս անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ և հարձակվել Կարմիր ծովում գտնվող նավերի վրա Իսրայել-ՀԱՄԱՍ  պատերազմի մեկնարկից ի վեր:

Էմմա Չոբանյան