Թե ինչու չի խառնվում Մշակույթի նախարարությունը. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

Չարենցի տուն–թանգարանի աշխատակցուհի Սեդա Բադալյանին ապօրինաբար աշխատանքից ազատելու դեպքի մասին («Փաստ» օրաթերթ, 28 հուլիսի, թիվ 126) տեղյակ են նաև ՀՀ մշակույթի նախարարությունում: Ավելին, փոխնախարար Տիգրան Գալստյանը հանդիպել է կողմերի հետ և տեղեկացել կոնֆլիկտի մանրամասներին, սակայն կարծում է, որ հարցը դատական կարգով լուծելն ավելի ճիշտ ու անաչառ մոտեցում կլինի երկու կողմերի համար էլ:

«Երբ գործը գնում է դատարան, մշակույթի նախարարությունն այլևս իրավասու չէ որևէ ձևով միջամտել: Ինձ որևէ մեկը չի ասել, որ աշխատակիցը յոթ ամիս աշխատել է թանգարանում, բայց հրամանագրված չի եղել: Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Ինձ այլ բաներ է ասել աշխատակցուհին, որ ինքն ուզել է հրամանը տեսնել, բայց չեն տվել, վերջում զոռով է վերցրել և այլն, բայց որ ընդհանրապես հրաման չի եղել, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Եվ այն պահից, երբ իմացա, որ աշխատակցուհին դատարան է դիմելու, ճիշտ համարեցի, որ այդ հարցը թողնենք իրավապահներին: Եվ եթե կապացուցվի, որ այդ ընթացքում հրաման չի եղել, ապա թանգարանի տնօրենը կստանա համապատասխան պատիժ: Այնպես որ, այս փուլում մեր կողմից միջամտելն անիմաստ է»,– ասաց Տ. Գալստյանը:

Ինչ վերաբերում է թանգարանի աշխատանքային կոլեկտիվում առկա լարված մթնոլորտին, նա նշեց, որ իրենք այդօրինակ հարցերը կուսումնասիրեն և հետևություններ կանեն: Փոխնախարարի համար, այնուամենայնիվ, տարօրինակ բացահայտում եղել է, ինչը նույնպես կդառնա ուսումնասիրության և հետևությունների առարկա: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: