Մեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետը մասնակցել է աշխատանքի միջազգային համաժողովին

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտության և երիտասարդության ներկայացուցիչներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Աշխատանքի միջազգային կազմակերպության հարգելի գլխավոր տնօրեն,
Հարգելի ներկաներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի պատգամավորներ,

Ողջունում եմ բոլորիդ այս կարևոր միջոցառմանը ներկա գտնվելու առիթով:

Աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը, իհարկե, մեծ մարտահրավերներ են պարունակում իրենց մեջ, և ինչպես նման դեպքերում ասվում է՝ նաև մեծ հնարավորություններ: Ի վերջո պետք է արձանագրել, որ աշխատանքն է այն գործոնը, որն ընկած է քաղաքակրթության և զարգացման հիմքում: Այս տրամաբանությամբ ժամանակի հետ աշխատանքը, նրա տրամաբանությունն ու բովանդակությունը, նրա հարաբերություններն էականորեն փոխվում են: Իհարկե, շահող են դուրս գալիս այն երկրները և հասարակությունները, ովքեր կարողանում են հասցեագրել ի հայտ եկած մարտահրավերները և հակասությունները:

Առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում արհեստավորները հարձակվում էին և ոչնչացնում մանուֆակտուրաները, հաստոցները՝ առաջ մղելով մի շատ պարզ և տրամաբանական հարց. եթե ի հայտ են եկել հաստոցներ, որոնք աշխատելու են մեր փոխարեն, այդ դեպքում՝ ի՞նչ ենք անելու և ինչո՞վ ենք վաստակելու: Սա շատ լեգիտիմ հարց էր: Բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ այն աշխատուժը, որն ազատվում էր մանուֆակտուրաների ի հայտ գալու արդյունքում, ահա, այդ աշխատուժն ապահովեց հետագա գիտատեխնիկական ամբողջ առաջընթացը, որովհետև մարդիկ, ազատ ժամանակ ստանալով, սկսեցին մտածել տիեզերք թռչելու մասին: Եվ այժմ այն մարդիկ, եթե շատ պատկերավոր ասենք, ովքեր դարձան գործազուրկ առաջին արդյունաբերական հեղափոխության արդյունքում, ահա, նրանք կամ նրանց սերունդներն այսօր տիեզերքն են նվաճում:

Մենք այսօր, ըստ էության, նույն իրավիճակում ենք, որովհետև արհեստական բանականության առաջ գալով՝ երկրագնդի վրա հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ուղղակի փակվելու են: Եվ այս իրավիճակը կառավարման, հասցեագրման, պլանավորման շատ կոնկրետ անհրաժեշտություն ունի:

Բացի գլոբալ մարտահրավերներից, Հայաստանի Հանրապետությունը՝ մենք էլ մեր հերթին ունենք մեր տեղային մարտահրավերները, որոնք կապված են սոցիալական քաղաքականության և աշխատանքի քաղաքականության հետ: Ընդհանարապես՝ ամենամեծ մարտահրավերն այն է, որ առաջինը՝ պետությունը և հասարակությունն աշխատանքի միջոցով կարողանան իրացնել զարգացման իրենց պոտենցիալը, երկրորդը, որը նույնքան կարևոր է, որ անհատը աշխատանքի մակարդակում կարողանա զարգացնել և բացահայտել իր պոտենցիալը: Միշտ չէ, որ այս երկու անհրաժեշտությունները համընկնում են, որովհետև խնդիր մեկ՝ այնպես անել, որ մարդիկ աշխատելու հնարավորություն ունենան և խնդիր երկու՝ այնպես անել, որ մարդիկ ունենան այնպիսի աշխատանքով զբաղվելու հնարավորություն, որն իրենց համար հաճելի է, որն իրենց համար ապահովում է որոշակի կենսամակարդակ և պոտենցիալի որոշակի բացահայտում ու զարգացում:

Ահա այստեղ են, այս խաչմերուկում են դիլեմաները, որովհետև կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց իրենց աշխատանքից հաճույք չեն ստանում, կան մարդիկ, ովքեր ստիպված են ուղղակի աշխատել իրենց կարիքները հոգալու համար և կան մարդիկ, որ չեն աշխատում ամենատարբեր պատճառներով: Իհարկե, վերջին տարիներին տեսնում ենք, որ Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվում: Բայց նաև պիտի արձանագրեմ, որ մենք այնպիսի մարտահրավերների ենք առերեսվում, որոնք մի կողմից՝ ինչ-որ սոցիալական հռչակագրերի տրամաբանությամբ են գործում, մյուս կողմից՝ չեն ապահովում երկրի տնտեսական և անհատի աշխատանքային ամբողջ պոտենցիալի բացահայտումը: Օրինակ՝ սոցիալական ապահովության այն համակարգը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում ներդրված է և երկար տարիներ գործում է, այն բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Ըստ էության, մենք ամեն օր առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ սոցիալական նպաստների համակարգը մարդկանց խրախուսում է շարունակել լինել և մնալ աղքատ՝ հակասության մեջ մտնելով մեր ռազմավարության հետ, որը հնչում է հետևյալ կերպ՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը», որովհետև, եթե անկեղծ լինեմ, ես այլ կերպ, քան աշխատանքը, աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ չգիտեմ: Բայց տեսնում ենք օրինակներ, երբ սոցիալական անապահով վիճակում և նպաստառու ընտանիքները, անհատներն երբեմն ստանում են առողջապահական և այլ ծառայություններ, իսկ այն պահից, երբ մարդը որոշում է աշխատել, այսինքն՝ փորձում է իր նպաստը բերել երկրի տնտեսության և սեփական բարեկեցության զարգացմանը, մենք հաջորդ պահից նրան զրկում ենք մի շարք արտոնություններից, ինչը նշանակում է՝ մեր քաղաքականությունը խորքում մեխանիզմների մակարդակով այն է, որ աղքատը շարունակի մնալ աղքատ և այդ աղքատությունը հաղթահարելու որևէ քայլ չձեռնարկի:

Մենք հիմա, իհարկե, երկար տարիներ արդեն քննարկում ենք սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումները, և ես հույս ունեմ, որ այդ բարեփոխումները կկարողանանք կյանքի կոչել, որովհետև այստեղ մարտահրավերներն իսկապես լուրջ են: Մենք այդ փոփոխություններն իրականացնելու վճռականություն ունենք, պարզապես խնդիրները, որոնք դրված են մեր առջև, դրանք իսկապես հեշտ չէ լուծել, բայց պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով: Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ ժամանակների և աշխատանքի բովանդակության տրանսֆորմացիայի առումով չափազանց մեծ և էական նշանակություն ունեն կրթությունը և կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որովհետև միայն կրթությունն է, որ մարդուն հնարավորություն կտա գտնել այն աշխատանքը, որն ինքը սիրում է, գտնել այն աշխատանքի մեթոդները, որոնք իրեն կբերեն ավելի մեծ եկամուտներ և ավելի շատ կբացահայտեն յուրաքանչյուրի անհատական պոտենցիալը:

Հարգելի ներկաներ,

Ես համոզված եմ, և ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենն իր ելույթում արդեն ուրվագծեց, այս բոլոր հարցերը համաժողովի քննարկման առարկան են լինելու և օրակարգն են լինելու: Ես նաև հույս ունեմ, որ համաժողովի արդյունքում ավելի վստահ կլինենք մեր այն որոշումներում կամ կգտնենք հարցերի պատասխաններ, որոնց պարագայում այնքան էլ վստահ չենք, որ դրանք են հենց ճիշտ պատասխաններն այն հարցերին, որոնք դրված են մեր սեղանին և ներառված են մեր օրակարգում:

Հաջողություն եմ մաղթում համաժողովի աշխատանքներին:

Շնորհակալություն»:

Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Համաժողովի հիմնական թեմաներն են՝ Սոցիալական արդարությունը գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում, Զարգացող աշխատաշուկայի մարտահրավերները և սոցիալական արդարությունը, Սոցիալական արդարությունը և կանանց տնտեսական հզորացումը, Սոցիալական արդարությունը և աշխատանքի ապագան: