ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել Երևանի Արցախի պողոտայի շենքերից մեկի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեության առնչությամբ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում: Ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ վնաս է հասցվում:

Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։

Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։

Ուստի պետությունը պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ը անդրադարձել էր թեմային իր՝ ««Թույն ենք շնչում»․ Երևանում ձուլարան է շահագործվում բնակելի շենքի առաջին հարկում» վերտառութամբ  տեսանյութում։