Թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգով ամփոփվեց Խաչատրյանի անվան 11-րդ փառատոնը

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ անվանի թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կատարեց նաև Արամ Խաչատրյանի կինոերաժշտությունը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Համերգը ղեկավարում էր նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Աստղիկ Սիրանոսյանը նշում է‚ որ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը խիստ հոգեհարազատ է իրեն‚ և փորձում է հաճախ կատարել Եվրոպայում։ 2018 թվականին այն նաև ձայնագրել է։

«Խաչատրյանի այս կոնցերտը շատ նման է իմ կենսագրությանը։ Հայկական երաժշտության բոլոր ելևէջներն առկա են այս ստեղծագործության մեջ։ Երբ նվագում եմ այն‚ ասես մի ճամփորդություն կատարեմ դեպի Հայաստան։ Այն‚ ինչ կարողացել է անել թավջութակի հետ Արամ Խաչատրյանը‚ ուղղակի հրաշք է։ Մենք՝ որպես հայ‚ բախտավոր ենք‚ որ թավջութակի համար գրված այսպիսի գեղեցիկ ստեղծագործություն ունենք»‚- ասում է Աստղիկ Սիրանոսյանը։

Աստղիկ Սիրանոսյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենում ոչ առաջին անգամ։ Նշում է‚ որ իրեն ոգևորում են սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների էներգիան‚ պատրաստակամությունը։

Քշիշտոֆ Պենդերեցկու անվան թավջութակի միջազգային մրցույթի առաջին մրցանակի հաղթող և հատուկ մրցանակների բազմակի դափնեկիր Աստղիկ Սիրանոսյանը որպես մենակատար ելույթ է ունենում մեծ ճանաչում վայելող նվագախմբերի հետ։ Արտիստը նվագում է 1676թ. Ֆրանչեսկո Ռուջերիի կողմից պատրաստված թավջութակը, որը երաժշտին է տրամադրվել Բինինգենի «Բուբո» երաժշտական հիմնադրամի կողմից‚ և Ջեննարո Գալիանոյի պատրաստած «Սըր Ջոն Բարբիրոլլիի» թավջութակը՝ տրամադրված «Henrot pour la Musique» հիմնադրամի կողմից