Պուտինն ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կխնդրեի ձեզ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Պուտինը հիշեցրել է, որ հունվարի 1-ին կազմակերպության նախագահությունն անցնում է Ռուսաստանին, հավելել, որ նախատեսվում է շարունակել և զարգացնել արվեստի, կրթության և գիտության տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան։

Բացի այդ, կառույցում նախագահության ընթացքում Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի ռուսաց լեզվի պահպանման խնդրին։