ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Էնդրյու Ցվիքերը նոյեմբերի 30-ին ներկայացրել է N4107 օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների և, առաջին հերթին, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանավորման պատճառով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը՝ նշելով, որ օրինագիծն արդեն ներառվել է նահանգի Սենատի հանձնաժողովի օրակարգում։

Օրինագծում ասվում է, որ Նյու Ջերսի նահանգը «խորապես մտահոգված է Ադրբեջանում կալանավորված Գուբադ Իբադօղլուի վիճակով և իրավունքներով»։

«Պարոն Իբադօղլուն հարգված տնտեսագետ է, որն առաջ է մղում լավ կառավարումը և հանրային ֆինանսների թափանցիկությանը: Նա կիսվել է իր փորձով ամբողջ աշխարհում, համագործակցել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, այդ թվում՝ Ռութգերսի, Նյու Ջերսիի, Փրինսթոնի համալսարանների հետ: Բացի գիտական ​​գործունեությունից՝ դոկտոր Իբադօղլուն ականավոր քաղաքական ակտիվիստ է, որը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ իշխանություններն Իբադօղլուին կալանավորել  են 2023 թվականի հուլիսին՝ կեղծ փողեր պատրաստելու, գնելու կամ վաճառելու մեղադրանքով։ Իբադօղլուի ձերբակալությունը «շարունակում է  Ադրբեջանում կառավարության քննադատների դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու երկարատև միտումը, որը հակասում է խոսքի ազատության դեմոկրատական ​​սկզբունքին»:

«Հաշվի առնելով, որ Նյու Ջերսիի օրենսդրությունն արգելում է կառավարական հարաբերություններն այլ երկրների հետ, որտեղ կան մարդու իրավունքների խախտումներ, պետության շահերից է բխում՝ նմանատիպ քաղաքականություն վարել Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է օրինագծում։

Դրա ընդունման դեպքում կարգելվեն պետական գործարքներն Ադրբեջանի հետ կապված ձեռնարկությունների հետ։ Բոլոր նրանք, ովքեր կաշխատեն Ադրբեջանում կամ այդ երկրի հետ, կներառվեն Ֆինանսների նախարարության ցուցակում, Նյու Ջերսի նահանգում կարգելվի պետական մարմինների հետ պայմանագրերի կնքումը, հանրային աշխատանքի իրավունք ունենալը, տնտեսական զարգացման համար սուբսիդիաներ ստանալը, արտոնություններ ստանալը համայնքային գույքահարկի գծով, դիմել կամ ստանալ հարկերից ազատման վկայական, ունենալ քաղաքաշինական աշխատանքի վկայական։

Բացի այդ՝ օրինագիծն արգելում է պետությանը ներդրումներ անել թոշակային ֆոնդերը ընկերություններում, որոնք ունեն Ադրբեջանի կառավարության բաժնետիրական կապիտալ։ Այն նաև արգելում է պետությանը և նրա հետ փոխկապակցված կազմակերպություններին իրականացնել բանկային գործառնություններ, ունենալ բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ կապիտալ ներդրումներ, կամ պահպանել ապահովագրական ծածկույթ Ադրբեջանի կառավարության հետ բաժնետոմսով կապ ունեցող ֆինանսական հաստատության հետ։

Էմմա Չոբանյան