ԵՄ-ն կարող է Հունգարիային զրկել ձայնի իրավունքից՝ Ուկրաինային օգնության փաթեթը համաձայնեցնելու համար․ FT

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Որոշ եվրոպացի պաշտոնյաներ քննարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթը համաձայնեցնելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նրանց փոխանցմամբ՝ Եվրամիության մասին պայմանագրում (ԵՄ) կա 7-րդ հոդվածը, որը թույլ է տալիս երկրին զրկել ձայնի իրավունքից՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու պատճառով։

Պարբերականը պարզաբանում է, որ ԵՄ երկրին ձայնի իրավունքից զրկելու գործընթացը կարող է արգելափակվել միության մեկ այլ անդամի կողմից։ Սակայն, ըստ FT-ի, Լեհաստանում վերջին ընտրություններից հետո ԵՄ-ում Հունգարիայի համար «երաշխավորված պաշտպան» չկա։ Չնայած դրան, շատ երկրներ «նյարդայնացած» են այդ քայլն օգտագործելու հետ կապված, որը, ըստ էության, «ԵՄ-ի ամենամեծ զենքն է անդամ երկրի դեմ»:

Այս քայլի փոխարեն եվրոպական երկրները ցանկանում են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ցույց տալ ԵՄ-ում երկրի մեկուսացման «իրական արժեքը»: Եթե այս քայլը չաշխատի, ապա ԵՄ 26 երկրները կարող են համաձայնագիր կնքել Ուկրաինային օգնության մասին առանց Հունգարիայի մասնակցության, սակայն դա «ժամանակ կպահանջի և կլինի միայն կարճաժամկետ լուծում», գրում է թերթը։

«Հնարավոր է, որ Հունգարիան ավելի շատ խնդիրներ ստեղծի։ Միգուցե Հունգարիան մեզ ստիպի օգտագործել այլ գործիքներ: Բայց, ի վերջո, Հունգարիան չի կարողանա մեզ հետ պահել Ուկրաինային փող տալու հարցում»,- ասել է ԵՄ-ի անանուն բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Օրբանը «Պուտինի խամաճիկը չէ, ինչպես ոմանք կարող են մտածել»:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ ԵՄ առաջնորդները չկարողացան համաձայնության գալ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի շուրջ: Նախաձեռնությունն արգելափակվեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան զգուշացրել է, որ Ուկրաինային դժվարություններ են սպասվում, եթե մի քանի ամսից ավելի օգնություն չլինի։