Լրագրող Եկատերինա Դունցովան ընտրություններում կմրցի Պուտինի հետ

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախաձեռնող խումբը պաշտպանել է լրագրող Եկատերինա Դունցովայի թեկնածությունը ՌԴ նախագահական ընտրություններում։ Դեկտեեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է ավելի քան 700 մարդ՝ անհրաժեշտ նվազագույն 500 հոգու դիմաց։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը։

«7×7 – Հորիզոնական Ռուսաստան» Telegram ալիքն իր հերթին հաղորդում է, որ հանդիպման վայր են եկել երկու ոստիկաններ։ Իրավապահները հայտնել են, թե իրենք զանգ են ստացել, որը, իբր, կապ չունի Դունցովայի նախաձեռնող խմբի հանդիպման հետ։

Այժմ նախաձեռնող խումբը պետք է գրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դրանից հետո, մինչև հունվարի 25-ը, Դունցովան պետք է իր առաջադրման համար առնվազն 300 հազար ստորագրություն հավաքի Ռուսաստանի մարզերի բնակիչներից։ Ստորագրությունների իսկությունը կստուգվի։

Եկատերինա Դունցովան լրագրող է, կամավոր որոնողափրկարարական խմբի համակարգող, աշխատել է որպես Ռժևի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Նոյեմբերի 16-ին նա հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին՝ բացատրելով այս որոշումը նրանով, որ «վերջին տասը տարիների ընթացքում երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում. ուղին տանում է ոչ թե դեպի զարգացման, այլ ինքնաոչնչացում»։

Դունցովան հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման, ժողովրդավարական բարեփոխումների և քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին:

Դեկտեմբերի սկզբին լրագրողը հայտնել էր, որ ՎՏԲ բանկն արգելափակել է իր անունով փոխանցումներն այն բանից հետո, երբ նա դիմել է աջակիցներին՝ խնդրելով ֆինանսական աջակցություն: