Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ ԱՄՆ Պետաքարտուղարության հաղորդմամբ՝ նրանք շարունակել են Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության վերաբերյալ իրենց քննարկումները՝ շեշտը դնելով Գազայի հատվածին մարդասիրական օգնության ավելացման վրա:

«Պետքարտուղար Բլինքենն ու ԱԳ նախարար Ֆիդանը նաև քննարկել են որքան հնարավոր է շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ֆիդանը հեռախոսազրույցում  ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել Իսրայելի վրա իր ազդեցությունը՝ Գազայի վրա հարձակումները դադարեցնելու համար։ Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ։

Զրույցում ընդգծվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում «դաշնակցային ոգուն համապատասխան գործելու կարևորությունը»,  F-16-երի մատակարարման և արդիականացման, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցը։