Ռուսաստանը Ֆինլանդիայի հետ խնդիրներ չուներ, հիմա կունենա. Պուտին

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո դրանք կհայտնվեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսպիսով, նրանք Ֆինլանդիային ներքաշեցին ՆԱՏՕ-ի մեջ: Մենք վեճեր ունե՞նք Ֆինլանդիայի հետ: Բոլոր վեճերը, այդ թվում տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծվել են»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ անտառտնտեսության ոլորտում որոշակի խնդիրներ կային՝ կապված երկրի ներսում փայտանյութի մշակման զարգացման անհրաժեշտության հետ, բայց դա, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, «մանրուք է և անհեթեթություն»։

«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն կստեղծի Լենինգրադի ռազմական օկրուգը և այնտեղ կկենտրոնացնի որոշակի ռազմական ստորաբաժնումներ։

Նշենք, որ Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև սահմանային համագործակցության մասին պայմանագիրը երկկողմանի խզվել է։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 24-ից: