Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը «վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում»

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳ նախարարների խորհրդի 47-րդ նիստում, որը տեղի է ունեցել առցանց ձևաչափով, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ խոսելով Արցախում իրականացրած էթնիկ զտումից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Բայրամովն ասել է, որ «ներկայում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար բարենպաստ պայմաններ կան, ինչպես նաև կազմակերպության շրջանակում փոխշահավետ համագործակցության հնարավորություններ»։

Նա նաև հայտարարել է, որ «Բաքուն վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացն առաջ մղելու հարցում»։

Էմմա Չոբանյան