Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի «որոշ քաղաքական առաջնորդներ ձգտում են հայերից ավելի հայ լինել»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական համաժողովին նվիրված խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու ԼՂ-ի էթնիկ զտմանը՝ հայտարարել է, թե իրենց իրականացրած «հակաահաբեկչական գործողությունից» հետո արևմտյան որոշ երկրներ մեղադրանքներ են ներկայացնում Ադրբեջանին։ Նա հավելել է, թե, իբր, «անջատողականների և օկուպանտների» դեմ գործողություն իրականացնելով՝ վերականգնել է իր ինքնիշխանությունը՝ «պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը»։

Ադրբեջանը նախագահը հավելել է, թե Արևմտյան երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, չեն ցանկանում համակերպվել նման իրավիճակի հետ։

«Միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանը հաշտվել է այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Սակայն Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ ձգտում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք նույնպես ստիպված կլինեն հաշտվել այս իրավիճակի հետ»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Բաքուն օրերս փորձել էր հերթական հակաֆրանսիական սադրանքն իրականացնել, որը բացահայտվել է Ֆրանսիայի հետախուզության կողմից։

Էմմա Չոբանյան