Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել հայկական ընկերության դեմ

Լուրեր

21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունը ուրբաթ օրը հայտնել է պատժամիջոցների մասին, որոնց ցանկում ընդգրկված է 135 անձ և կազմակերպություն Ռուսաստանից և հինգ այլ երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից։ Արտահանման սահմանափակումները վերաբերում են 57 ընկերությունների Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Սիրիայից և ԱՄԷ-ից։

Պատժամիջոցների ցանկում ներառված է հայաստանյան մեկ ընկերություն․  Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած ցուցակում նշված է  «Տակո» ՍՊԸ-ն, որի գրանցման հասցեն նշված է ՀՀ, քաղաք Երեւան, Շենգավիթ վարչական շրջան,  Գարեգին Նժդեհի 17։

Հավելենք, որ անցյալ տարի էլ ԱՄՆ-ն էր այս նույն  հայկական ընկերության դեմ պատժամիջոց կիրառել։

Ճապոնիայի պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան, օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան, Մոսկվայի մարզի երեխաների օմբուդսմեն Քսենյա Միշոնովան և 32 այլ ռուս քաղաքացիական և ռազմական գործիչներ, ինչպես նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի 43 գիտահետազոտական ​​և արտադրական ընկերություններ և պետական ​​մի շարք հասարակական կազմակերպություններ։