Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։  Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն նրանք քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդման, այդ թվում՝ Շվեդիային որպես դաշնակից որքան հնարավոր է շուտ ընդունելու և Թուրքիա-ՆԱՏՕ փոխգործունակության հետագա ընդլայնման կարևորությունը,  պայմանավորվել են սերտ կապի մեջ լինել մինչև 2024 թվականի հուլիս Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Նախագահ Բայդենն աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում վերջին կառուցողական քայլերին։ Երկու առաջնորդները քննարկել են նաև Գազայի պատերազմը, և նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, նաև որ երկու երկրների նախագահները քննարկել  են Գազային հումանիտար աջակցության ավելացման, խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը և «Պաղեստինի ժողովրդի համար քաղաքական հորիզոնի անհրաժեշտությունը»:

Թուրքական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են «Իսրայելի հարձակումները Գազայի վրա, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, F16-ի մատակարարումների հարցը և երկկողմ հարաբերությունները»։

Էրդողանը Բայդենին ասել է, որ Իսրայելին ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դադարեցումը կարող է բերել արագ հրադադարի և որ տարածաշրջանում մշտական ​​հրադադարի ապահովումը Միացյալ Նահանգների պատմական պարտականությունն է։ Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ  Իսրայելի հարձակումների երկարաձգումը կարող է ունենալ բացասական տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ։ Նա ընդգծել է, որ ամենախելամիտ և մշտական ​​լուծումը Թուրքիայի կողմից առաջարկվող երաշխավոր մեխանիզմի ստեղծումն է և անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը Երուսաղեմ մայրաքաղաքով 1967 թվականի սահմաններում։