Դեղագործական ընկերությունների հետ քննարկվել է դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Այս անգամ քննարկմանը մասնակցել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Գործընկերներին առաջարկվել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը,  ներկայացնել  առաջարկներ:

Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները արտահայտել են իրենց մտահոգությունը գործընթացի վերասկողության առումով: Այսինքն` կլինեն դեղատներ, որոնք կվաճառեն առանց դեղատոմսի. ինչ մեխանիզմներով են նման դեպքերը կարգավորվելու:

Փոխնախարարը պարզաբանել է, որ  բարձրացված հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այսօր էլ կան նման ահազանգեր: Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ այդ առնչությամբ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվում են իրազեկման աշխատանքներ:

Միաժամանակ, տնտեսվարողները առաջարկել են ոլորտին առնչվող որոշումներն  ընդունելուց առաջ` մինչև ուժի մտնելը, դաշտի շահառուների համար նախատեսել որոշակի ժամանկահատված նախապատրաստվելու համար: