4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում
Քաղաքականություն
01.08.2018 | 18:01Հուլիսի 31-ին Թուրքիայի Օսմանիյե նահանգում ստորգետնյա ցնցում է գրանցվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․3 բալ։ Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 9 կմ խորության վրա։
Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։