Արայիկ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրենի հետ

Լուրեր

23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
Բոլորը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։

Կառավարության մամւլի ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտին և տարբեր ուղղություններով առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանկոֆոն ընտանիքին իր պատկանելությունը և մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ առկա համագործակցային հարուստ օրակարգը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՖՄԿ և անդամների երկրների և կառավարությունների հետ համագործակցության հետագա խորացմամբ, և 2027 թ․ Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը նաև վերոհիշյալի վկայությունն է։

Իր հերթին, ՖՄԿ գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ Հայաստանի քառամյա նախագահությունն աչքի է ընկել արդյունավետությամբ, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ դերակատարությունն ունենալ ֆրանկոֆոն արժեքների և ֆրանսերեն լեզվի տարածման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։