Կվճարեք ոչ թե 1 ավտոբուսի, այլ 1 ժամվա համար. ինչ կփոխվի ուղեվարձի համակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
Բոլորը

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը անկանխիկ վճարելու համար քաղաքացին պիտի ունենա «Թել Սել» բջջային հավելված կամ նույն ընկերության տերմինալից նախապես գնված տոմս:

2022-ին հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթում հաղթել է «Թել Սել» ՓԲ ընկերությունը, որը մրցույթի միակ մասնակիցն է եղել։ Երևանի քաղաքապետի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցնում էր Հրաչյա Սարգսյանը։

Համայնքային իշխանությունն ուղեվարձի վճարման 5 տարբերակ էր առաջարկել՝ բանկային քարտ, բջջային հավելված, բջջային հեռախոսի NFC գործիք, մշտական օգտագործման MIFARE քարտային կրիչներ, թղթային QR code տոմսային եղանակով։ Փաստացի, այս պահի դրությամբ, խոստացվածից միայն երկուսն է իրականացվել՝ բջջային հավելված և թղթային QR code։

«Թել Սել» ընկերությունն առայժմ միայն վալիդատորներ Է տեղադրել համայնքին պատկանող ավտոբուսներում: «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասում է՝ չգիտի, թե ինչու է միայն «Թել Սել»-ը մասնակցել մրցույթին, բայց վստահեցնում է՝ խոստացված մյուս տարբերակները չեն ուշանա, դրանք կներդրվեն 2024 թվականին։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանն ուղեվարձը «Թել Սել» հավելվածով վճարելու դեպքում մի շարք խնդիրներ է մատնանաշում, նաև բացթողումներից է խոսում, օրինակ, օգտագործված տոմսերի բաժնում չկա երթերի պատմություն, թեև հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի տեխնիկական պահանջում դա նշված եղել է։

Հովհաննես Մանուկյանի վստահեցմամբ՝ միայն նախորդ ուրբաթ 169 հազար ուղևոր ուղեվարձն անկանխիկ եղանակով է վճարել։ Նկարահանման ընթացքում ուղևորներից մեկը դժգոհեց՝ ծանրաբեռնված ժամերին իրենք չեն կարողանում ավտոբուսի դիմացի դռնից բարձրանալ, ուր մնաց՝ վալիդատորի միջոցով վճարեն։ Հովհաննես Մանուկյանը խնդրի լուծման տարբերակ առաջարկեց՝ հույսը դնելով մարդկանց ազնվության վրա։

Ծրագիրը երբեմն կապի խափանումների պատճառով վատ է աշխատում, ուղևորը ստիպված է լինում սպասել այնքան, մինչև վալիդատորը հաստատի կամ մերժի տոմսը։

Քաղաքացիների մեծ մասին չի հուզում՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ կվճարեն, նրանց մտահոգում է տարիներով չլուծվող տրանսպորտի խնդիրը՝ այն, որ մարդիկ սեղմված են երթևեկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան