ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Բազմաբերդում կառուցված խմոցներ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ:

Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել  է  5,6 կմ ջրագիծ և 3  խմոց, ևս մեկը նորոգվել է։ Ծրագրի նպատակները բխում են ոլորտի առաջնահերթություններից և ուղղված են գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, մասնավորապես  ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների զարգացմանն ու արտադրանքի շուկայահանման ծավալների ավելացմանը:

 

«Թալինի տարածաշրջանի և առհասարակ մեր գյուղատնտեսության կենսական  խնդիրներից մեկը ջուրն է: Խմոցներ կառուցելով՝ խթանում ենք անասնապահության զարգացումը, նպաստում, որպեսզի կենդանիների կաթնատվությունը բարձրանա»,-նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

 

Ներքին Բազմաբերդում խմոցները շահագործման են հանձնվել մայիսին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ գրանցել են կաթնատվության մոտ 20 տոկոս աճ: Համայնքապետ Խաչատուր Նորեյանի խոսքով, եթե նախկինում գյուղացիները երկմտել են անասնագլխաքանակն ավելացնելու հարցում, ապա այսօր մտածում են նաև այդ ուղղությամբ, որովհետև արոտավայրերն արդեն ջրարբիացված են: Խմոցներից օգտվում է մոտ 1200 խոշոր և մոտ 800 մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանի:

Համայնքների արոտավայրերի արդյունավետ կառավարումն իրականացնելու համար ծրագրի շրջանակում ստեղծվել  են կոոպերատիվներ:

 

«Պետք է ստեղծվեն արոտօգտագործող­ների սպառողական կոոպերատիվ­ներ: Իրենց համար կառուցվում են ոչ միայն այս խմոցները, նաև տեխնիկա է տրամադրվում»,-տեղեկացրել է Արթուր Խաչատրյանը:

 

«Նախկինում հարևան գյուղերից էին գալիս վարուցանք կատարելու: Գնում էինք, խնդրում էինք։ Բայց այս պահին տեխնիկան գյուղում կանգնած է, ցանկացած պահի մենք կարող ենք և մեր հունձն անել, և մեր ցանքը»,-ասել է ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը:

 

Արոտօգտագործող­ների միավորում սպառողական կոոպերատիվ­ին տրամադրվել է 2 միավոր տրակտոր և 1 միավոր այլ գյուղտեխնիկա: Նախատեսվում է տրամադրել ընդհանուր առմամբ 11 միավոր գյուղտեխնիկա: Կոոպերատիվը բաղկացած է 100 տնտեսությունից:

Ընդհանուր առմամբ, ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են 109 համայնքում: Համայնքային զարգացման ծրագրերում ընդգրկված է շուրջ 285 հազար մարդ կամ շուրջ 65 հազար անասնապահությամբ զբաղվող ընտանիք, ինչպես նաև շուրջ 207 հազար հա արոտավայր, որը կազմում է հանրապետության արոտավայրերի շուրջ 19 տոկոսը ևշուրջ 110 հազար պայմանական գլուխ կենդանի, որը կազմում է հանրապետության ընդհանուր գլխաքանակի շուրջ 17տոկոս: