«Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին». Բենիամին Նեթանյահու

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իսրայելը մտադիր է շարունակել «Երկաթե սրեր» գործողությունը Գազայի հատվածում՝ չնայած միջազգային ճնշման աճին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից՝ հրադադարի պահանջով, գրում է Euronews-ը:

Հակամարտությունը սպառնում է պաղեստինցիների և իսրայելցիների անվտանգությանը տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ շարունակ, ասել է Պաղեստինի տարածքում ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Լին Հասթինգսը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողության նպատակները կիրականացվեն՝ ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ոչնչացվի և բոլոր պատանդներն ազատ արձակվեն։

«Այս պատերազմը դժվար է լինելու: Բայց ես ընդունում եմ, և դուք, իհարկե, դա տեսնում եք նաև ձեր նյութերում, շրջադարձային կետի սկիզբը: Մենք մտադիր ենք գնալ մինչև վերջ և ոչնչացնել այս խմբավորումը»,- ասել է Իսրայելի վարչապետը զինվորականների հետ հանդիպմանը:

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Խան Յունիսին և հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները Գազայի հատվածում: Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ վերջին շրջանում ավելի քիչ հավանական են դարձել Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի ու ՀԱՄԱՍ-ի միջև անմիջական բախումները:

Իսրայելի անվտանգության ոլորտի պաշտոնյաները եգիպտացի գործընկերների հետ համաձայնեցված աշխատում են՝ կանխելու ՀԱՄԱՍ-ի առաջնորդների փախուստը Գազայի հատվածից: Համատեղ ջանքեր են գործադրվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների տեղափոխումը երրորդ երկրներ կանխելու համար։

Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այդ գոտում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 18,608 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50,000-ը։

ՄԱԿ-ի պաշտոնյաներն ասում են, որ Գազայում վարակիչ հիվանդություններ են տարածվում, հիվանդանոցների մեկ երրորդից պակասը միայն մասամբ է գործում, ապաստարանները գերբնակեցված են, իսկ մարդկանց ճնշող մեծամասնությունը սննդի և ջրի պակաս ունի: