Կոնգրեսը որոշել է հետաքննություն սկսել Բայդենի իմփիչմենթի վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին կողմ են քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի գործընթացի հետաքննությունը շարունակելու բանաձևին։ Համապատասխան հանձնաժողովի պատրաստած փաստաթուղթը սատարել են 221 հանրապետական ​​կոնգրեսականներ, դեմ են քվեարկել 212 դեմոկրատներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևը նախատեսում է պաշտոնական հետաքննություն սկսել իմփիչմենթի գործընթացի շրջանակում։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ հետաքննությունն ինքնին կարող է իրականացվել առանց հավանության, այդ իսկ պատճառով այն շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնելու գաղափարը Մայք Ջոնսոնինն է, որը կարծում է, որ հաստատված բանաձևն ավելի մեծ կշիռ կհաղորդի իմփիչմենթի գործընթացին:

Հետաքննության համար հիմքերն են Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նոութբուքի նամակագրությունը, ականատեսների ցուցմունքները նախագահի՝ որդու բիզնեսում ներգրավվածության մասին, ինչպես նաև պետության ղեկավարի ընտանիքի կասկածելի ֆինանսական գործարքները։ Բայդեն կրստերը հրավիրվել էր դատարան Կոնգրեսի Վերահսկիչ հանձնաժողովի կողմից՝ պատասխանելու իր բիզնեսում Ջո Բայդենի մասնակցության վերաբերյալ հանրապետականների հարցերին: Սակայն նա չի ներկայացել։

Ներկայացուցիչների պալատի որոշումից հետո մեղադրանքը փոխանցվում է Սենատ, որտեղ ընթացակարգը վերածվում է դատավարության։ Այն ղեկավարում է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի գլխավոր դատավորը: Ներկայացուցիչների պալատը փաստացի հանդես է գալիս որպես մեղադրող դատավարության ընթացքում, իսկ սենատորները ծառայում են որպես ատենակալներ։ Որպեսզի իմփիչմենթը տեղի ունենա, պետք է քվեարկի սենատորների առնվազն երկու երրորդը:

Նկատենք, որ դեմոկրատները վերահսկում են Սենատը:

Էմմա Չոբանյան