Ուկրաինան հայտնել է 42 «Շահեդ»-ների հարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առավոտյան հայտնել են, որ ռուսական բանակի արձակած 42 կամիկաձե անօդաչուներից 41-ը խոցվել են գիշերվա ընթացքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սոցցանցերում հրապարակված ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի ժամը 19։00-ից ռուսները Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի երեք զորավարժարաններից մի քանի փուլերով «Շահեդ»-ներ են արձակել։

Հարձակման հիմնական ուղղությունը Օդեսայի շրջանն է եղել (գիշերը բազմաթիվ տեղեկություններ են ստացվել Դանուբի նավահանգիստների վրա հարձակումների մասին), անօդաչուների մեծ մասը խոցվել է այս տարածքի վրա։

Բացի այդ, Ուկրաինայի ՌՕՈՒ-ի հաղորդմամբ, կեսգիշերին մոտ ռուսական բանակը C-300 զենիթահրթիռային համակարգից վեց հրթիռ է արձակել Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ուղղությամբ։

Ո՛չ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, ո՛չ էլ ուկրաինական այլ աղբյուրներ դեռևս չեն հայտնել չխոցված ԱԹՍ-ի ու 6 հրթիռների պատճառած վնասների մասին։

Գիշերը Ուկրաինայի փրկարար ծառայությունը հաղորդել է Օդեսայի մարզում ենթադաբար «Շահեդի» հարվածի հետևանքով գրանցված հրդեհի և 11 տուժածների մասին, սակայն չի նշել, թե որտեղ է այն գրանցվել։