Չելյաբինսկում երկու տղամարդու զրկել են ՌԴ քաղաքացիությունից՝ զինկոմիսարիատում չգրանցվելու համար

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ռուսաստանում առաջին անգամ դատարանը երկու օտարերկրացու զրկել է քաղաքացիությունից՝ զինկոմիսարիատում  գրանցումից խուսափելու համար։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս տարի ավելի հաճախակի են շրջայցերը միգրանտների հետ կապված, ովքեր ստացել են ռուսական անձնագրեր, բայց չեն գրանցվել զինկոմիսարիատում։ Դրանք տեղի են ունենում Ուկրաինայի պատերազմի համար կամավորներ հավաքագրելու՝ կառավարության ագրեսիվ արշավի ֆոնին:

Չելյաբինսկի ոստիկանությունը դատարանի որոշում է ստացել երկու եղբայրների քաղաքացիությունը դադարեցնելու մասին, որոնք «հարևան երկրից Ռուսաստան են եկել և խուսափել զինվորական ծառայությունից»։

Նրանք ստիպված կլինեն լքել Ռուսաստանը։ Եթե դա չանեն կամավոր, ապա կարտաքսվեն, նշել են ՆԳՆ տարածաշրջանային վարչությունից։

Այս տարվա ապրիլին ՌԴ Պետդուման խստացրել է օրենքը, ըստ որի՝ կարելի է կորցնել ձեռք բերված քաղաքացիությունը։ Ռուսական անձնագիրն այժմ կարող է բռնագրավվել «զինվորական կեղծիքների», բանակը «վարկաբեկելու», զինվորական ծառայությունից խուսափելու, դասալքության, անցանկալի ճանաչված օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությանը մասնակցելու գործով դատարանի վճռից հետո, ինչպես նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների կոչերի համար։