Բայդենը քննադատել է Նեթանյահուին՝ հայտարարելով, որ Իսրայելը կորցնում է միջազգային աջակցությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակային ընդունել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների միջև առկա տարաձայնությունները: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսրայելը, շարունակելով ռմբակոծել Գազայի հատվածը, կորցնում է միջազգային հանրության աջակցությունը, և Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը պետք է փոխի իր մոտեցումը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում, գրում է CNN-ը։

Վաշինգտոնում դեմոկրատ դոնորների հետ հանդիպմանը Բայդենը քննադատել է Իսրայելի կոշտ դիրքորոշումը և ասել, որ Նեթանյահուն պետք է փոխի իր մոտեցումը:

«Ես կարծում եմ, որ նա պետք է փոխվի», – ասել է Բայդենը՝ Նեթանյահուի կառավարությունն անվանելով «Իսրայելի պատմության մեջ ամենապահպանողականը»:

Նա զգուշացրել է, որ երկրի ռազմական արշավին աջակցությունը թուլանում է Գազայի հատվածի ուժեղ ռմբակոծությունների ֆոնին, և հավելել, որ Իսրայելի կառավարությունը «երկու պետությունների լուծում չի ցանկանում»։

Բայդենն ասել է, որ այժմ Իսրայելին «աշխարհի մեծ մասն աջակցում է», նաև ընդգծել, որ «նրանք սկսում են կորցնել այդ աջակցությունը տեղի ունեցող անխտիր ռմբակոծությունների պատճառով»:

Ավելի վաղ էլ Նեթանյահուն էր հայտարարել, որ ԱՄՆ նախագահի հետ տարակարծիք են այն հարցում, թե ինչ պետք է տեղի ունենա Գազայում պատերազմից ավարտից հետո:

Էմմա Չոբանյան