ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի և Չինաստանի ընկերությունների նկատմամբ՝ ՌԴ-ին օգնելու համար

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ը տարբեր երկրների ավելի քան 250 ընկերությունների և անհատների ընդգրկել է սև ցուցակում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը Ռուսաստանին Ուկրաինայում իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին է, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք ֆինանսավորում ու աջակցում են ռուսական ռազմական մեքենային, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ցուցակում են հայտնվել ընկերություններ Չինաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից և Տաջիկստանից։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ՌԴ-ին օգնելու մեջ։

«Պուտինի պատերազմական մեքենան չի կարող գոյատևել միայն ներքին արտադրության հաշվին։ Մեր այսօրվա պատժամիջոցները շարունակում են խստացնել երրորդ երկրներից մատակարարների նկատմամբ վերահսկողությունը, որոնք պատրաստ են Ռուսաստանին իր ռազմաարդյունաբերության համալիրի խթանման ու պահպանման համար անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրել»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը։

ՌԴ-ից ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել Megafon-ի նախկին գործադիր տնօրեն Իվան Տավրինը և նրա հետ կապված ընկերությունները։ Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել գործարար Վլադիսլավ Սվիբլովի և նրա ոսկու արդյունահանման Highland Gold հոլդինգի և Fortiana Holdings Limited ընկերության նկատմամբ։ ԱՄՆ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել նաև «Киевская площадь» խմբի և Expobank-ի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, օրինակ՝ Դեգտյարևի գործարանը, Իժևսկի էլեկտրամեխանիկական «Կուպոլ» գործարանը, Պերմի վառոդի գործարանը և Նովոսիբիրսկի փամփուշտների գործարանը։

Էմմա Չոբանյան