ՌԴ-ի սահմանած ցորենի արտահանման արգելքը Հայաստանի վրա չի ազդի

Լուրեր

07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Ռուսաստանը երկրից ցորենի արտահանման համար ժամանակավոր սահմանափակում է մտցնում, բայց այն չի տարածվի ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոշտ ցորենը թույլատրվում է արտահանել Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան կառավարության որոշմամբ սահմանված քվոտաներով՝ Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարության կողմից թույլտվության դեպքում։

Ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում կառավարության հրամանի հրապարակման պահից և կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։ Միաժամանակ, նախատեսված են մի շարք բացառություններ։

Դրանք ներառում են կոշտ ցորենի արտահանումը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու համար և միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակում, ինչպես նաև դրա արտահանումը Ռուսաստանի տարածքից Աբխազիա և Հարավային Օսիա։

Կոշտ ցորենի համաշխարհային բերքը ընթացիկ գյուղատնտեսական սեզոնում կնվազի մինչև 20 տարվա նվազագույն ցուցանիշի՝ արտադրող երկրների ճնշող մեծամասնության անբարենպաստ ագրոօդերևութաբանական պայմանների պատճառով: