Թուրքիան ռուսաստանցիներին զանգվածային կերպով մերժում է կեցության թույլտվություն տրամադրել

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայում կեցության թույլտվության տրամադրման մերժումները հանգեցրել են ռուսաստանցիների զանգվածաբար հեռանալուն։ Տարեսկզբից նրանց թիվը հանրապետությունում նվազել է 34%-ով։ Թուրքիայի միգրացիայի հարցերով դեպարտամենտի տվյալների համաձայն՝ Թուրքիայից հեռացել է Ռուսաստանի շուրջ 53 հազար քաղաքացի, գրում է The Moscow Times-ը։

2022 թվականին ռուսաստանցիներն օտարերկրացիների շրջանում առաջին տեղն էին զբաղեցնում կեցության թույլտվության համար հաստատված հայտերի քանակով, որոնց թիվը մոտ 154,000 է եղել, սակայն մեկ տարի անց իրավիճակը փոխվել է։ Ռուս միգրանտների ոչ պաշտոնական մայրաքաղաք Անթալիան, ըստ Ekonomi գործակալության, ամռանը և սեպտեմբերին լքել է 17 հազար բնակիչ:

Ռուսաստանցիների և բելառուսների կեցության թույլտվությունները մերժելու որոշումն ընդունվել է ամենավերևում՝ Անկարայում, նշել է Թուրքիայի Մուղլա նահանգի շրջանային վարչակազմերից մեկը։ Գրեթե բոլորը, ում այն տրվել է 2022 թվականի փետրվարից հետո, մերժում է ստանում կեցության թույլտվությունը երկարաձգելիս։

Նույնիսկ ամենահարուստ վերաբնակիչների մոտ են խնդիրներ առաջացել։

«Վարձով տուն տրամադրող թուրքերից մեկը, որը ռուսներին ամսական մի քանի տասնյակ հազար դոլարով էլիտար վիլլաներ էր վարձով տալիս ծովի ափին, չի կարողացել քաղաքներից մեկի քաղաքապետարանում անգամ ծանոթի միջոցով բնակության թույլտվություն ստանալ վարձակալի համար: Ռուսները գնացին»,- ասել է կեցության թույլտվություն ստանալու հարցերով խորհրդատուն։

Թուրքիայում դեռևս բնակության թույլտվություն ունեցող մոտ 100,000 ռուսաստանցի կա, սակայն փաստաթղթերի ժամկետի ավարտից հետո նրանց թիվը կշարունակի արագորեն նվազել:

Կեցության թուլտվության զանգվածային մերժում են ստանում նաև Բելառուսից ներգաղթյալները, իսկ ուկրաինացիների բնակության թույլտվությունները երկարաձգվում են։ Անթալիայի Առևտրի պալատի նախագահ Ալի Բահարը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ երկրում օտարերկրացիների թիվը նվազել է 10 տոկոսով։