Հրանտ Դինքին կյանքից զրկած Օգյուն Սամասթը դիմել է դատարան՝ անունը փոխելու

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը, որը վերջերս բանտից ազատ է արձակվել, դիմել է դատարան՝ անունը փոխելու, գրում է BirGün-ը։

Հայտնի է դարձել, որ Սամասթը գրավոր միջնորդությամբ և անունը փոխելու խնդրանքով դիմել է Աքչաաբադի քաղաքացիական առաջին ատյանի դատարան։ Դատարանը, որը կգնահատի Սամասթի հիմնավորումը, կորոշի անվանափոխության միջնորդությունը։

Հավելենք, որ օրերս Ստամբուլի դատարանը Օգյուն Սամասթի գործով նոր լսումներ էր սկսել, որն այժմ մեղադրվում է ահաբեկչության և Գյուլենի կրոնական շարժման հետ ենթադրյալ կապերի մեջ։ Դատարանը Սամասթի նկատմամբ երկրից հեռանալու արգելք էր սահմանել։

Լրատվամիջոցները նշում են, որ նրան վերջին անգամ տեսել են սև գլխարկով և ակնոցով, երբ նա դուրս էր գալիս դատարանից, ուր ժամանել էր իր կնոջ հետ ու չէր պատասխանել լրագրողների հարցերին: Նա միայն հայտարարել էր, որ ապրում է Տրապիզոնում, ավարտել է համալսարանը, եկամուտ չունի, չի աշխատում, ամուսնացած է, բայց երեխաներ չունի, այնուհետև արագ հեռացել էր՝ նստելով սև ապակիներով մեքենան, որը սպասել է դատարանի մոտ։

Նոյեմբերին Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից՝ «լավ վարքի» համար։ Նշվում էր, որ 16 տարի 10 ամիս բանտում գտնվող Սամասթը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները՝ «անձնական զարգացման համար կատարված դիտարկումների ժամանակ լավ վարք դրսևորելով»։

Սամասթի բանտից ազատ արձակվելուց հետո նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է 7,5-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարին՝ Ստամբուլում ԱԿՈՍ պարբերականի խմբագրության շենքի դիմաց: Մարդասպան Սամասթն այդ ժամանակ 17 տարեկան էր․ նա անչափահասների դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն տարիքի պատճառով պատժաչափը կրճատվել է մեկ երրորդով: Ի վերջո, նա ընդհանուր առմամբ դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման։ Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն՝ Սամասթը պետք է կրեր այս պատժից 15 տարի 2 ամիսը, որից վերջին 1,5 տարին՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններում։

Էմմա Չոբանյան