ՌԴ ԿԸՀ-ն որոշել է նախագահական ընտրություններ անցկացնել Ուկրաինայի օկուպացված տարածքներում

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՌԴ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նաև Ռուսաստանի կողմից բռնակցված «նոր շրջաններում»՝ չնայած ռազմական դրությանը։ Նման որոշում է կայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրել է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ հանձնաժողովի անդամներն այս որոշումը կայացրել են ԱԴԾ-ի, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։

«Մենք պետք է անհապաղ տեղեկացնենք Ռուսաստանի նախագահին և Դաշնության Խորհրդին կայացված որոշման մասին: Ես խնդրում եմ ձեզ նամակների նախագծեր պատրաստել և ուղարկել նախագահին և խորհրդին»,- հայտարարել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը պատրաստ է «Ռուսաստանի նոր շրջաններում քվեարկությունը խաթարելու փորձերին»։

«Վստահ եմ, որ այն խնդիրը, որ մենք մեր առջև դրել ենք այս որոշումը կայացնելիս (նոր մարզերում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ), դրական զարգացում կունենա։ Ես կասկած չունեմ, որ միասին կհաղթահարենք»,- հավելել է Բուլաևը։

ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։