Փրկարար ծառայությունը Երևանում իրականացնում է երկրաշարժի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ 

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համատեքստում Երևան քաղաքի մի շարք հաստատություններում նույնպես կազմակերպվեցին միջոցառումներ, երեկույթներ, դասախոսություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ։

«Դեկտեմբերի 7-ին և 8-ին ՆԳՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական ծառայողները «Շիրակացու ճեմարանի» ՓԲԸ-ում, «Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպեցին և անցկացրեցին դասախոսություններ նվիրված Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան։

Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ուսուցանող տեսնյութեր, որի շնորհիվ սաները տեղեկացան երկրաշարժից առաջացող վտանգների, վնասների և ավերածությունների, տագնապային պայուսակի, երկրաշարժի ժամանակ վարքագծի կանոնների կիրառման, ինչպես նաև երկրաշարժից հետո օգնության կանչի և ճգնաժամային իրավիճակներում փրկարարական գործողությունների կազմակերպման մասին։

ՆԳՆ ՓԾ բժշկական ապահովման վարչություն անձնակազմի կողմից Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում անցկացվեց «Առաջին օգնության ցուցաբերումը երկրաշարժի ժամանակ» թեմայով գործնական պարապմունք, որի նպատակը երկրաշարժի ժամանակ առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ պատկերացումների և տարրական հմտությունների ձևավորումն էր:

Աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց խաղերի միջոցով ստեղծած գործնական իրավիճակում կիրառել առաջին օգնության ցուցաբերման մասին ստացած գիտելիքները:

Միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից ևս մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվեցին «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով սեմինարներ և «Ինչպես գործել երկրաշարժի ժամանակ» թեմայով գործնական պարապմունքներ։

Միջոցառումների կազմակերպման հիմնական նպատակը աշակերտներին սահմանված կարգով երկրաշարժերի ժամանակ պաշտպանվելու հիմնական կանոնների ներկայացումն էր և վերջիններիս աղետներին պատրաստվածության բարձրացումը՝ իրազեկման միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։