Ալավերդիի նորընտիր քաղաքապետ Դավիթ Ղումաշյանը երդվել է․ շենքը շրջապատված է եղել մեծաթիվ ոստիկաններով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Օրեր առաջ  փակ քվեարկությամբ և բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների կողմ ձայներով համայնքապետ ընտրված Դավիթ Ղումաշյանն այսօր երդմամբ ստանձնել է Ալավերդիի քաղաքապետի լիազորությունները։ Ինչպես նախկին քաղաքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և նախկին հանրապետական Ղումաշյանին համայնքապետ ընտրելու օրը, այսօր ևս համայնքապետարանի շենքի առջև մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրանացված եղել՝ Factor.am-ի հետ զրույցում ասաց  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ 

 

«Երդմնակալությունն ավարտվել  է․ ավտոբուսներով ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակել Ալավերդի քաղաքում, հատկապես՝ համայնքապետարանի շենքի դիմաց, այդ թվում՝ մեկ պոստ էլ դրել էին մեր ՀԿ-ի գրասենյակի դիմաց։ Այդպիսի մթնոլորտում երդմնակալության գործընթաց է իրականացվել։ Այստեղ ոստիկանական ուժերի կարիք չկար, որովհետև Ալավերդու բնակիչները հանգիստ էին, բողոքի ակցիաներ նախատեսված չէին, կարծում եմ՝ սա հոգեբանական ճնշման միջոց էր։ Վստահաբար կարող եմ ասել, որ երդմնակալության արարողությանը ներկա են եղել միայն ՔՊ-ականներ»,- նշեց Դուլգարյանը։

Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական էջերում արարողությունն ուղիղ եթերով չի հեռարձակվել, ինչպես օրենքն է պահանջում։ Թե ինչու են երդմնակալությունը, ինչպես և ընտրությունը ծածուկ կազմակերպել, չկարողացանք ճշտել համայանքապետարանից, քանի որ մեր զանգերն անպատասխան մնացին։  

Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ համայնքապետարանի շենքի առջև այս պահին միայն տեղի ոստիկաններն են․ մի քանի ավտոբուսներով Ալավերդի տարված ոստիկանները, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորներ,  հեռացվել են տարածքից։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղումաշյանի ընտրության օրը ավագանու 27 անդամներից նիստին ներկա էր 14-ը։ Նրանք միաձայն անվստահություն էին հայտնել մեկ տարի Ալավերդին կառավարած Արկադի Թամազյանին։ Նիստին ներկա էր նաև ամիսներ առաջ Ալավերդիում իշխող «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած և «Քաղաքացիական պայմանագրին» միացած Սիմոն Զախարովը։ Դահլիճ մտնելու հնարավորություն չէր ունեցել անգամ այդ պահին դեռ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը։ Ղումաշյանի ընտրությունից հետո Թամազյանը հայտարարել էր, որ համայնքապետի ընտրությունը կբողոքարկեն դատարանում։

Արփի Հակոբյան