ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ֆինանսավորման արգելափակումը նվեր կլինի Պուտինի և Սիի համար․ Դեյվիդ Քեմերուն

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային աջակցության փաթեթի արգելափակումը «սուրբծննդյան նվեր կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի համար»։ Նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատում հանրապետականները դեմ են հանդես եկել  նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու առաջարկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վաշինգտոնում անվտանգության համաժողովում ունեցած ելույթում Քեմերոնը կոչ է արել դաշնակիցներին համախմբվել Կիևի շուրջ։

«Ես սա դիտարկում եմ որպես մեծագույն փորձություն, մեծագույն մարտահրավեր մեր սերնդի համար։ Մենք պատրաստվո՞ւմ ենք պաշտպանել այդ ժողովրդավարությունը։ Մենք պետք է այդ գումարը փոխանցենք ուկրաինացիներին, մենք պետք է նրանց աջակցենք ու ապահովենք Պուտինի պարտությունը։ Դրա համար, եթե այդ հատկացումները չհաստատվեն, ապա կժպտան երկու հոգի․ նրանցից մեկը Ռուսաստանում Վլադիմիր Պուտինն է, Պեկինում՝ Սի Ցզինպինը։ Ես չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես չեմ ուզում նրանցից որևէ մեկին ամանորյա նվեր անել»,- հայտարարել է բրիտանացի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան