Այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է․ Շառլ Միշելը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրախ ենք ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մեծ առաջընթացը, քանի որ նրանք համատեղ հայտարարություն են տարածել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ողջունում ենք, մասնավորապես, ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ-ի գլխավորությամբ բրյուսելյան գործընթացի առանցքային նպատակը․ այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է: Այժմ ես կոչ եմ անում առաջնորդներին՝ հնարավորինս շուտ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը»,- գրել է Միշելը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել։ Ըստ այդմ՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: