Քոչարյանի որդու 70-ից ավելի գույքերը. Factor TV-ն այցելել է մի քանիսի հասցեներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

42-ամյա Սեդրակ Քոչարյանը Ռոբերտ և Բելլա Քոչարյանների ավագ որդին է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Սեդրակ Քոչարյանը բիզնեսով է զբաղվել 2002 թվականից, երբ հայրը ՀՀ նախագահն էր։ Այժմ Գլխավոր դատախազությունը համարում է, որ նրա տիրապետած գույքի զգալի մասն ապօրինի ծագում ունի՝ հանգստյան տուն, բնակարաններ, ավտոկայանատեղիներ, տարածքներ, բաժնետոմսեր, մասնակցություններ ընկերություններում, այդ թվում՝ Տանզանիայում, ավտոմեքենաներ, բանկային ավանդներ և դրանց տոկոսները։

Սեդրակ Քոչարյանի անշարժ գույքերի մեծ մասը գտնվում է Երևանի կենտրոնում։ Բացի «Ստեֆանո Ռիչի» խանութից՝ Հյուսիսային պողոտայում ունի տարածքներ և ավտոկայանատեղիներ։ Միայն մեկ շենքում շուրջ մեկ տասնյակ անշարժ գույք ունի։ Այստեղ առկա գույքերը Սեդրակ Քոչարյանը ձեռք է բերել հոր նախագահության տարիներին՝ 2007 թվականին։ Միայն երկու բնակարանների համար վճարվել է 99 մլն դրամ։ Նույն թվականին Աբովյան փողոցի այս շենքում մեկ այլ բնակարան է գնել Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը։ 2007-ին գնված բնակարանի համար վճարվել է 14 մլն դրամ, որը հետագայում փոխանակվել է նույն շենքի այլ բնակարանի հետ, իսկ 2009 թվականին Զարուհի Բադալյանն այն նվիրել է Քոչայանների կրտսեր որդուն՝ Լևոնին։ 2011 թվականին, ըստ Դատախազության,  բնակարանը գնահատվել է 500 մլն դրամ։

Սեդրակ Քոչարյանը Տերյան փողոցում գտնվող այս շենքում շուրջ 35 մլն դրամ արժեքով  քրոջ՝ Գայանե Քոչարյանի և փեսայի՝ Վիգեն Չատինյանի համար բնակարան է գնել։

Մինչ այս Սեդրակ Քոչարյանը չի անդրադարձել իրեն վերագրվող ենթադրյալ ապօրինի ծագման գույքերի բռնագանձման գործընթացին։ Քոչարյանների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2002 թվականից բիզնեսով զբաղվող Սեդրակ Քոչարյանը երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել։ Factor TV-ն շաբաթվա սկզբին Լևոն Քոչարյանից էր հետաքրքրվել՝ արդյո՞ք գործարարության մեջ նրանց առջև դռները հեշտությամբ չեն բացվել՝ հաշվի առնելով, որ նախագահի որդիներ են եղել։ Լևոն Քոչարյանը որոշակի արտոնությունների մասին ակնարկեց։

Դատախազությունը Քոչարյաների ընտանիքի բոլոր անդամների գույքերի ծագումնաբանությունն է ուսումնասիրում։ Քոչարյանները պնդում են, թե այս գործերը քաղաքական ճնշման գործիք են և չեն պատրաստվում պետությանը որևէ գույք վերադարձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան