Դիֆթերիայի առումով անբարենպաստ իրավիճակ է որոշ երկրներում. ԱՆ-ն հորդորում է տեղեկանալ պատվաստումային կարգավիճակի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի որոշ երկրներում դիտվում է դիֆթերիայի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ: 2018 թվականին Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է դիֆթերիայի 8 դեպք, որոնցից մեկի վիճակը ծանր է, չնայած այն հանգամանքին, որ բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ (hղում՝ https://www.promedmail.org/post/5935153): Վենեսուելայում դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016 թվականի հունիսից և մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ը մահվան ելքով (մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից) (hղում՝ http://outbreaknewstoday.com/venezuela-bolivar-hospital-records-19-diphtheria-deaths-61373/):

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դիֆթերիայի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` դիֆթերիայի դեմ պատվաստումներ նախատեսված են նաև մեծահասակ բնակչության համար՝ յուրաքանչյուր տասը տարին մեկ:

Հորդորում ենք դիմել տարածքային պոլիկլինիկա և տեղեկանալ Ձեր պատվաստումային կարգավիճակի մասին: Եթե վերջին տասը տարվա ընթացքում չեք պատվաստվել դիֆթերիայի դեմ, ապա՝ պատվաստվեք, քանզի միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: