ԱՄՆ Սենատում հանրապետականներն արգելափակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Սենատում հանրապետականներն արգելափակել են Ուկրաինային օգնության օրինագիծը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հիմնական պատճառը դեմոկրատների և հանրապետականների միջև տարաձայնություններն են Մեքսիկայի հետ սահմանն ամրապնդելու և ներգաղթային քաղաքականության խստացման անհրաժեշտության հարցում։

110 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթը ներառում էր 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։ Մնացած գումարը պետք է հատկացվեր Իսրայելին, նաև՝ Գազային որպես հումանիտար օգնություն և ուղղվեր ԱՄՆ-ի սահմանային անվտանգության միջոցառումներին:

Հանրապետականները պնդում են, որ Ուկրաինային տրամադրվող ցանկացած օգնություն պետք է զուգակցվի ներգաղթի ոլորտի լայնածավալ բարեփոխումներով և ԱՄՆ-ի՝ ապաստան տրամադրելու քաղաքականության վերանայմամբ: Նրանք պահանջում են փոխել ապաստանի տրամադրման կանոնները և խստացնել ներգաղթի վերահսկողությունը։

Օրինագծի քննարկումը սկսելու համար անհրաժեշտ էր 100-ից առնվազն 60 ձայն, սակայն  51 սենատոր դեմ է եղել, 49-ը՝ կողմ։ Բաղի հանրապետական սենատորներից, դեմ է քվեարկել նաև ձախակողմյան հայացքներով հայտնի անկախ սենատոր Բերնի Սանդերսը։ Նա դեմ էր, որ առաջարկվող փաթեթը ներառի միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն Իսրայելին: