Զախարովան՝ Վերին Լարսում հայկական բեռների հետ կապված իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերին Լարսում հայկական բեռների բացթողման շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսություն է ծավալվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բառացիորեն վերջերս խորհրդակցություններ տեղի ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով, Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության շրջանակում Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով բեռների բացթողման վերաբերյալ հայ գործընկերների մոտ ծագած հարցերի շուրջ, ինչպես նաև հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման վերաբերյալ»,- նշեց նա։

Ըստ Զախարովայի՝ հանդիպումները կրել են կառուցողական բնույթ։

«Հանդիպումները կրել են առարկայական և կառուցողական բնույթ, երկուստեք քննարկվել են մի շարք միջոցառումներ՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Կան և եղել են մեխանիզմներ, որոնք կարող են և պետք է կիրառվեն խնդիրների դեպքում, ինչպես հիմա է լինում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։