Երբ սեփական դիրքորոշում հայտնելը հանգեցնում է մանդատից հրաժարվելուն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության երկրորդ նախագահի կալանավորումից օրեր անց լռություն պահպանող ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունում կրքեր են բորբոքվել։

Թեև երեկ մեզ հետ զրույցում խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անել-չանելու հարց իրենց օրակարգում չկա, բայց խմբակցության պատգամավորները կարող են դրա վերաբերյալ սեփական դիրքորոշումն արտահայտել, այսօր, սակայն, պարզվեց, որ դա այդպես չէ, և սեփական դիրքորոշումը հայտնած ծառուկյանական պատգամավոր Վարդան Բոստանջյանի առաջ դրվել է պատգամավորական մանդատից հրաժարվելու պահանջ։

Երեկ Factor.am-ի հետ զրույցում Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասել էր, որ կարիք չկար Ռոբերտ Քոչարյանին կալանավորել, նաև գնահատելով կատարվածն՝ ասել էր․ «Քաղաքական հալածանք չէի ասի, ավելի շուտ՝ հետապնդում է»։

Եվ ահա՝ այս տեսակետը, փաստորեն, զայրացրել է խմբակցության ղեկավարին, որը Վարդան Բոստանջյանից պահանջել է վայր դնել պատգամավորական մանդատը։

Փաստորեն, Վարդան Բոստանջյանն իր այս պատասխանով հակադրվել է օրեր առաջ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության քննությանը սպասող Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի տեսակետներին, ինչի պատճառով էլ նրան պարտադրել են հրաժարվել մանդատից։

Հիշեցնենք, որ 2-րդ նախագահի կալանավորման վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ հարցն իրավական տիրույթում է և իրենք քաղաքական մեկնաբանություններ չեն տալու, իսկ Սերգեյ Բագրատյանն էլ հավելել էր, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, քանի որ թավշյա հեղափոխության սկզբունքներից մեկն այն է, որ պետք է արդարություն հաստատվի։

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր դարձել են անհասանելի և նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Մեր հեռախոսազանգին պատասխանեց միայն պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, որը նշեց, որ այս պահին գտնվում է արձակուրդում և տեղյակ չէ, թէ ինչ է կատարվում իրենց խմբակցությունում։

 

Աղավնի Սուքիասյան