Արդյոք Հայաստանը կպնդի՞, որ Յուրի Խաչատուրովին փոխարինի ազգությամբ հայ պաշտոնյա

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմը առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսկել այդ կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հարցին՝ արդյոք Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ-ից չի՞ վնասի ՀՀ-ի միջազգային հեղինակությանը, Տիգրան Բալայանը պատասխանեց․ «Ինչպես նշել էինք, մեր այդ քայլը՝ դիմել ՀԱՊԿ գործընկեր երկրներին, սկսել փոփարինման գործընթաց, վկայում է այն մասին, որ մեր գործողությունները միտված են այդ կառույցի ուժեղացմանը։ ՀՀ-ն տրամադրված է, որ որևէ քայլ չպետք է անել, որից կտուժի ՀԱՊԿ-ը և անելու ենք այնպես, որ կառույցը շարունակի իր բնականոն գործընթացը»։

Տիգրան Բալայանը նկատեց, որ Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, և քանի դեռ չկա հաստատված փոխարինման որոշում,  կշարունակի պաշտոնավարել։

Հարցին՝ արդյոք Յուրի Խաչատուրովն ունի անձեռնմխելիություն, Տիգրան Բալայանը պատասխանեց․ «Նրա անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրով։ Այդ մասին դատավորը մեզ հարցում է արել և դատավորի հարցմանը կցվել է այդ պատասխանը, չեմ կարող դա հրապարակել, քանի որ վստահ չեմ, որ դատավարական գաղտնիք դրանով չեմ բարձրաձայնի»։ 

Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, արդյոք հայկական կողմը պնդելու է, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ում փոխարինի ազգությամբ հայ, ասաց, որ Հայաստանը պնդելու է, որ փոխարինման գործընթացը տեղի ունենա ՀԱՊԿ կանոնադրության տառին համապատասխան։ «Ես այժմ կողմնակից չեմ, որ բացահայտեմ, թե ինչ քննարկումներ են դրանք»,- ասաց նա։