Ադրբեջանում հերթական լրագրողն է կալանավորվել

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Բաքվի Խաթայի շրջանային դատարանը դեկտեմբերի 2-ին 30-օրյա կալանքի է դատապարտել Kanal-13 ինտերնետային հեռուստատեսության հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիին։ Նա մեղավոր է ճանաչվել 535.1 հոդվածով (ոստիկանության օրինական պահանջները չկատարելը)։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա փաստաբան Նազիմ Մուսաևը։

Սա վերջին շրջանում լրագրողի կալանավորման արդեն 6-րդ դեպքն է։

Փաստաբանը նշել է, որ Մուրադլին ձերբակալվել է դեկտեմբերի 2-ին Խաթայի շրջանում՝ ավտոկայանատեղիում։ Մինչ այս Մուրադլին գնացել է հարցազրույց պատրաստելու կալանավորված լրագրող Սևինջ Վաքըֆքըզիի մոր հետ։ Հարցազրույցը, սակայն, չի կայացել՝ լրագրողի մոր տանը չլինելու պատճառով։

«Մեքենան կայանելիս Ռուֆաթ Մուրադլին ձերբակալվել է քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից։ Սակայն դատարան ներկայացված ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում էր, որ նա փողոցում անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել, և երբ ոստիկանները նրան նկատողություն են արել, նա, իբր, չի ենթարկվել։ Սակայն Ռուֆաթ Մուրադլին կտրականապես հերքել է այդ մեղադրանքները»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը դատարանին խնդրել է վարույթն իրականացնել աուդիո և տեսաձայնագրություններով, սակայն դատավոր Սուլխանա Հաջիևան մերժել է՝ պատճառաբանելով դրա համար «տեխնիկական հնարավորությունների» բացակայությունը։

Մուրադլիի քույրը՝ Ֆարգա Մուրադովան էլ կարծում է, որ իր եղբայրը հետապնդվում է լրագրողական գործունեության պատճառով։

«Ռուֆաթը մտավորական է։ Նրա երբեք իրեն թույլ չի տա կոպիտ լինել որևէ մեկի հետ։ Նրան հետապնդում են լրագրողական աշխատանքի, Kanal-13-ում իր գործունեության պատճառով»,- ասել է Մուրադովան։

Նշենք, որ Ռուֆաթ Մուրադլին նաև Ադրբեջանի Ժողովրդավարության և բարեկեցության կուսակցության վարչության անդամ է, որի ղեկավար Գուբադ Իբադօղլուն նույնպես կալանավորված է։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը Բաքվի Սաբիլի շրջանային դատարանի կողմից 3 ամսով կալանավորվել էր՝ «ապօրինի շինարարության համար», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։

Ավելի վաղ էլ դատարանը 4 ամսով կալանավորել էր իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մաքսանենգության մեջ։ Դեկտեմբերի 1-ին էլ Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողի՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մաքսանենգության մեղադրանքով։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր էլ տեղեկություններ են տարածել, որ լրագրողներ Այթաջ Մամեդլին  և Շահլա Քերիմլին են բերման ենթարկվել ոստիկանների կողմից։ Նրանց ստիպում են ջնջել իրենց նկարահանած նյութերը։

Էմմա Չոբանյան