Էրդողանը Նեթանյահուին «ռազմական հանցագործ» է անվանել՝ նշելով, որ «Միլոշևիչի պես դատվելու է»

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) տնտեսական միջոցառմանն ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի և նրա ղեկավարության հասցեին։ Նա Իսրայելի վարչակազմին «մարդասպան» և «գող» է անվանել, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին խոսելիս հայտարարել, թե նա, ի վերջո, «դատվելու է որպես ռազմական հանցագործ», հաղորդում է TRT Haber-ը։

Էրդողանը հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի հիմնադիր նպատակն է պաշտպանել Պաղեստինի դատը, կարևոր հիմք է տալիս պայքարը մեկ ձայնով և մեկ մարմնով իրականացնելու համար։ Ըստ նրա՝ Պաղեստինի հարցում միասնական դիրքորոշումը ներկայացվել է Արաբական լիգայի հետ Էր Ռիադում կայացած արտահերթ համատեղ գագաթնաժողովով, որտեղ կարևոր որոշումներ են կայացվել։ Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ գագաթնաժողովի շրջանակում ձևավորված արտգործնախարարների կոնտակտային խումբը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրներում, և «դրանք շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել արյունահեղությունը Գազայում»։

«Իսրայելի ղեկավարները պատասխանատվություն են կրում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: Այս համատեքստում մենք պետք է անպայման գնահատենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը և Միջազգային քրեական դատարանը։ Նմանապես, մենք թույլ չենք տա, որ մոռացվի միջուկային զենքի հարցը, որի գոյությունն Իսրայելն ընդունում է։ Իսրայելն ունի՞ ատոմային ռումբ։ Ունի, բայց եթե հարցնես, ասում են՝ չկա։ Մենք շատ լավ գիտենք, թե սա ինչ է։ Նեթանյահուն ռազմական հանցագործ է, և նրան անպայման դատելու են այնպես, ինչպես Միլոշևիչին դատեցին»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ որ ավելի վաղ էլ Էրդողանը Նեթանյահուին անվանել էր «Գազայի դահիճ», իսկ Իսրայելը՝ «ահաբեկչական պետություն»։

Էմմա Չոբանյան