Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Գազայի դահիճ»

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն ու զարգացում» խմբակցության նիստի իր ելույթում մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին։

«Նրանք բառացիորեն ցեղասպանություն են իրականացրել 2,3 միլիոն մարդու նկատմամբ՝ կտրելով նրանց սնունդը, վառելիքը, դեղորայքը, հացը, լույսը, ջուրը, կապը, շրջափակելով 360 կիլոմետրանոց բացօթյա բանտում»,- ասել է  Էրդողանը՝ Իսրայելի վարչապետի հասցեին սուր քննադատություն հնչեցնելով։

«Գազայում անցյալ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկը կատարած Նեթանյահուն իր անունը պատմության մեջ արդեն գրել է որպես «Գազայի դահիճ»։ Այս սև խարանը ոչ միայն Նեթանյահուի ճակատին է, այլև բոլոր նրանց, ովքեր նրան անվերապահորեն աջակցում են։ Ամոթի այս բիծը երբեք չի մաքրվի»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ  «երբեք չեն մոռանա Գազայում կատարված մարդկության դեմ հանցագործություններն ու պատերազմը, արևմտյան երկրների անգործությունը, բացառությամբ մեկ-երկուսի»։

«Մենք կփորձենք բոլոր հնարավոր միջոցները՝ Իսրայելի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավունքի, ինչպես նաև մարդկային խղճի առաջ»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Էրդողանը Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»։