100 համաշխարհային սպառազինություն արտադրողների եկամուտները 2022թ. նվազել են՝ չնայած ուկրաինական պատերազմին․ SIPRI

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2022 թվականին աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 597 միլիարդ դոլար, որն իրական արտահայտությամբ 3,5 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից՝ չնայած այն հանգամանքին, որ պահանջարկը կտրուկ աճել է։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ զեկույցի՝ սա հիմնականում տեղի է ունեցել ԱՄՆ արտադրողների կողմից զենքի վաճառքից ստացված եկամուտների անկման հետևանքով, մինչդեռ Ասիայի և Մերձավոր Արևելքի ընկերությունների եկամուտներն աճել են:

Ուկրաինա ՌԴ լայնամասշտաբ ներխուժումը և ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական լարվածությունը նպաստել են զենքի և ռազմական տեխնիկայի պահանջարկի կտրուկ աճին 2022 թվականին։ Այնուամենայնիվ, չնայած նոր պատվերներ ստանալուն՝ սպառազինություններ արտադրող շատ ամերիկյան և եվրոպական ընկերություններ չեն կարողացել էապես մեծացնել արտադրական կարողությունները աշխատուժի պակասի, ծախսերի աճի և մատակարարման շղթաների խափանումների պատճառով, որոնք միայն ավելացել են ուկրաինական պատերազմի պատճառով:

Բացի այդ, նոր պատվերներ են կատարվել տարեվերջին, և արտադրության մեկնարկի միջև ընկած ժամանակահատվածը նշանակում է, որ պահանջարկը չի ազդել ընկերությունների եկամուտների վրա 2022 թվականին:

«Սպառազինություն արտադրող շատ ընկերություններ բախվել են դժվարությունների՝ հարմարեցնելու արտադրությունը բարձր ինտենսիվության պատերազմին։ Սակայն նոր պայմանագրեր են կնքվել, մասնավորապես, զինամթերքի համար, որից ակնկալվում է եկամուտների ավելացում 2023 թվականին և դրանից հետո»,- նշել է SIPRI-ի ռազմական ծախսերի և զենքի արտադրության ծրագրի տնօրեն Լյուսի Բերո-Սուդրոն:

Զեկույցում նաև ասվում է, որ Ասիայի, Մերձավոր Արևելքի, Օվկիանիայի պարագայում եկամուտները զգալիորեն աճել են 2022 թվականին՝ ցույց տալով ավելի կարճ ժամանակում աճող պահանջարկին արձագանքելու կարողությունը։ Սա առաջին հերթին վերաբերվում է Իսրայելին ու Հարավային Կորեային, որտեղ արտադրական հզորությունները պահպանվում են արձագանման ռեժիմով, ինչպես նաև այն երկրներին, որտեղ ընկերությունները հակված են հենվել մատակարարման կարճ շղթաների վրա:

ԱՄՆ-ի՝ լավագույն 100-ում ընդգրկված առաջատար 42 ընկերությունների զենքի վաճառքից եկամուտները 2022 թվականին նվազել են 7,9%-ով՝ հասնելով 302 միլիարդ դոլարի: Դրանք կազմում են վարկանիշում ընդգրկված ընկերությունների սպառազինության վաճառքից ստացված ընդհանուր եկամուտների 51%-ը։ ԱՄՆ-ի 42 ընկերություններից 32-ը գրանցել են եկամուտների անկում։

Եվրոպայում տեղակայված 100 լավագույն ընկերություններից էլ 26-ի եկամուտները 2022 թվականին աճել են ընդամենը 0,9 տոկոսով՝ հասնելով 121 մլրդ դոլարի։

«Ուկրաինայում պատերազմը պահանջարկ է ստեղծել տեխնիկայի համար, որը հարմար է հյուծված պատերազմի համար, ինչպիսիք են, օրինակ, զինամթերքն ու զրահատեխնիկան։ Այդ ապրանքների շատ եվրոպացի արտադրողների մոտ աճել են եկամուտները»,- ասել է SIPRI ռազմական ծախսերի և զենքի արտադրության ծրագրի հետազոտող Լորենցո Սկարազատոն։

Նշվում է, որ Գերմանիայի, Նորվեգիայի ու Լեհաստանի ընկերությունները դրանց թվում են։

Էմմա Չոբանյան