Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ի և ԵԱՀԿ-ի միջև փոխգործակցության հարցեր

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր։ Վկայակոչելով այն, որ ԵԱՀԿ-ն մնում է տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամեծ կազմակերպությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ այն պետք կարողանա իրականացնել իր առջև դրված մանդատը և կազմակերպության տարածքում ապահովել արագ արձագանքման մեխանիզմների հավասարապես կիրառումը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական էթնիկ զտման, այլև շարունակում է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։ Նախարարը հավելել է, որ այսօրինակ խախտումները, տեղի ունենալով անպատժելիության մթնոլորտում, խրախուսում են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման գործելակերպը, և միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ջանքերն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա, այդուհանդերձ, դրական առաջընթաց գրանցելու համար, կարևոր է տարածաշրջանային բոլոր երկրների կողմից հավասարապես անկեղծ ներգրավում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը։ Այս համատեքստում ներկայացնելով նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրա առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները»,- ասված է հաղոորդագրության մեջ։