ՀՀ ԱԳ փոխնախարարը Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Ողջունելով Սեյմասի պատգամավորների այցը Հայաստան՝ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը և այս համատեքստում նախորդ ամիս Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցելությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերին:

Լիտվական կողմի խնդրանքով նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերին։ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման կարևորությունը։